հայերեն

 

 Վերաինտեգրման կենտրոն Հայաստան (RECEA)



Վերաինտեգրման կենտրոն Հայաստան ծրագրի նպատակն է օգնել հայ միգրանտներին վերադառնալ և վերաինտեգրվել իրենց հայրենիքում: Բացի կամավոր վերադարձողների համար նախատեսված ծրագրերի իրականացումից, Հայաստանի մայրաքաղաք Երևանում կհիմնվի կենտրոն, որը հանդես կգա որպես վերաինտեգրման հանգույց`նպատակ ունենալով ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես ընտանիքներին և անչափահասներին:

«Վերաինտեգրման կենտրոն Հայաստան» նախագիծն սկսվում է 2012թ. դեկտեմբերի 1-ից և կգործի 18 ամիս: Այս նախագծի գործընկեր երկրներն են Գերմանիան, Լեհաստանը, Հայաստանը և Բուլղարիան: Գործողությունների համար բյուջեն տրամադրվել է Եվրոպական Խորհրդի կողմից` Եվրոպական վերադարձի ֆոնդի միջոցով:

Սկսած 2002 թվականից յուրաքանյչյուր տարի Եվրոպայից Հայաստան է վերադառնում 100 մարդ: Այս երեխաները և պատանիները վերաինտեգրման խնդրի առջև են կանգնում իրենց հայրենիքում: Միգրացիոն նման փորձը կարող է տրավմատիկ լինել, անչափահասները կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ, քանզի նրանք քիչ տեղեկատվություն ունեն իրենց ծագման երկրի մշակույթի և լեզվի մասին: Նույնիսկ երբ վերդարձող երեխաները սովորում են հայերեն խոսել, նրանց ճիշտ գրելու հնարավորությունը սահմանափակ է: Այս ամենը կարող է հանգեցնել սոցիալականից:

Սույն խնդիրների ազդեցությունը մեղմացնելու համար կկիրառվի  կամավոր վերադարձի լավագույն փորձը: Նման փորձը  ներառում է հետևյալ քայլերը`
  • խորհրդատվություն և նախապատրաստական աշխատանքներ վերադարձից առաջ
  • աջակցություն վերադարձի ընթացքում
  • վերաինտեգրում և ֆինանսական աջակցություն վերադառնալուց հետո

  Այս քայլերը ձևավորվել են , որպեսզի օգնեն մարդկանց վերադառնալու տնտեսական ոլորտ, ձեռք բերելու կայունություն և անկախություն: Երևանում Վերաինտեգրման  կենտրոնը անչափահասներին և նրանց ընտանիքներին կառաջարկի մանկավարժական և հոգեբանական ծառայություններ: Միգրանտների համար կլինեն հայոց լեզվի դասընթացներ: Երեխաների համար մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն, որպեսզի նրանք ավելի շատ ինֆորմացվեն  իրենց արմատների մասին: Տեղաբնակները ևս կմասնակցեն կենտրոնի գործունեությանը` միգրանտների և համայնքի միջև հարաբերությունները ամրապնդելու նպատակով:


Questionary for voluntary return:

Printable version

Interactive version


Business plan:

Printable version

Interactive version



 
 

No comments:

Post a Comment