Վերաինտեգրման կենտրոն Հայաստան (RECEA)
Վերաինտեգրման կենտրոն Հայաստան ծրագրի նպատակն է օգնել հայ միգրանտներին վերադառնալ և վերաինտեգրվել իրենց հայրենիքում: Բացի կամավոր վերադարձողների համար նախատեսված ծրագրերի իրականացումից, Հայաստանի մայրաքաղաք Երևանում կհիմնվի կենտրոն, որը հանդես կգա որպես վերաինտեգրման հանգույց`նպատակ ունենալով ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես ընտանիքներին և անչափահասներին:
«Վերաինտեգրման կենտրոն Հայաստան» նախագիծն սկսվում է 2012թ. դեկտեմբերի 1-ից
և կգործի 18 ամիս: Այս նախագծի գործընկեր երկրներն են Գերմանիան, Լեհաստանը, Հայաստանը և Բուլղարիան: Գործողությունների համար բյուջեն տրամադրվել է Եվրոպական Խորհրդի կողմից` Եվրոպական վերադարձի ֆոնդի միջոցով:
Սկսած 2002 թվականից յուրաքանյչյուր տարի Եվրոպայից Հայաստան է վերադառնում
100 մարդ: Այս երեխաները և պատանիները վերաինտեգրման խնդրի առջև են կանգնում իրենց
հայրենիքում: Միգրացիոն նման փորձը կարող է տրավմատիկ լինել, անչափահասները կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ, քանզի նրանք քիչ տեղեկատվություն
ունեն իրենց ծագման երկրի մշակույթի և լեզվի մասին: Նույնիսկ երբ վերդարձող երեխաները սովորում են հայերեն խոսել, նրանց ճիշտ գրելու հնարավորությունը սահմանափակ է: Այս ամենը կարող է հանգեցնել սոցիալականից:
Սույն խնդիրների ազդեցությունը
մեղմացնելու համար կկիրառվի կամավոր
վերադարձի լավագույն փորձը: Նման փորձը
ներառում է հետևյալ քայլերը`
- խորհրդատվություն և նախապատրաստական աշխատանքներ վերադարձից առաջ
- աջակցություն վերադարձի ընթացքում
- վերաինտեգրում
և ֆինանսական աջակցություն վերադառնալուց հետո
Այս քայլերը ձևավորվել են , որպեսզի օգնեն մարդկանց վերադառնալու տնտեսական ոլորտ, ձեռք բերելու կայունություն և անկախություն: Երևանում Վերաինտեգրման կենտրոնը անչափահասներին և նրանց ընտանիքներին կառաջարկի մանկավարժական և հոգեբանական ծառայություններ: Միգրանտների համար կլինեն հայոց լեզվի դասընթացներ: Երեխաների համար մշակութային
միջոցառումներ կկազմակերպվեն, որպեսզի նրանք ավելի շատ ինֆորմացվեն իրենց արմատների մասին: Տեղաբնակները ևս կմասնակցեն կենտրոնի գործունեությանը` միգրանտների և համայնքի միջև
հարաբերությունները ամրապնդելու նպատակով:
Questionary for voluntary return:
Printable version
Interactive version
Business plan:
Printable version
Interactive version
Questionary for voluntary return:
Printable version
Interactive version
Business plan:
Printable version
Interactive version
No comments:
Post a Comment